Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով, հաշվի առնելով, որ նշված հողամասերն ընդգրկված են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Համայնքի ավագանին որոշում Է՝
Տալ համաձայնություն Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականության բնակավայրերի խառը կառուցապատման հողամասերից 26.4 քմ մակերեսով հողամասն աճուրդով օտարելու համար , ծածկագիրը՝ 11-002-0040-0050: Մեկնարկային գինը սահմանել՝ 135000 դրամ: |