Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը Համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Բերդ քաղաքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության 11-002-0237-0019, 11-002-0237-0007 ծածկագրերով՝ 0.48794 հա ընդհանուր մակերեսով վարելահողերը՝ 147000/մեկ հարյուր քառասունյոթ հազար/ ՀՀ դրամ մեկնարկային գնով և 11-002-0237-0017 ծածկագրով 0.54208 հա մակերեսով արոտավայրը՝ 325000/երեք հարյուր քսանհինգ հազար/ ՀՀ դրամ մեկնարկային գնով, աճուրդով օտարելու համար:
2.Մեկնարկային գինը սահմանել`472000/չորս հարյուր յոթանասուներկու հազար/ ՀՀ դրամ: |