Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 10
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ՌՈԲԵՐՏ ԺՈՐԱՅԻ ԱԹՈՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Բերդ համայնքի բնակիչ Ռոբերտ Ժորայի Աթոյանը դիմել է կառուցապատման իրավունքով իրեն տրամադրված հողամասի  կառուցապատման  իրավունքը օտարելու  խնդրանքով:Բերդ համայնքի ավագանու 30 հունվարի 2012թ. N5-Ա որոշման և Բերդ համայնքի  ղեկավարի 7 հունիսի 2012 թ. N 80-Ա որոշման համաձայն Բերդ քաղաքի բնակիչ Ռոբերտ Ժորայի Աթոյանին՝ Բերդ քաղաքի  Հայկ  Նահապետ 16/1 հասցեում, 50 տարի ժամկետով, կառուցապատման  իրավունքով տրամադրվել է 20 քմ մակերեսով  բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս, կադաստրային համարը` 11-002-0100-0020, տարեկան  20000 դրամ վարձավճարով: 2012 թ. հունիսի 13-ին  Աթոյանի հետ կնքվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագի: Պայմանագրի 4.3.5 կետի համաձայն Աթոյանն իրավունք ունի տնօրինելու կառուցապատման իրավունքը`փոխանցելու այլ անձի ազատորեն օտարելու, գրավ դնելու այն, ինչպես նաև կատարելու այլ գործարքներ` կառուցապատման իրավունքի նկատմամբ:
Ղեկավարվելով  <<Տեղական  ինքնակառավարման  մասին>>  Հայաստանի  Հանրապետության   օրենքի  16-րդ  հոդվածի  20-րդ կետով և հաշվի առնելով վերոնշյալ պայմանագրի  4.3.5 կետի պայմանները

Համայնքի  ավագանին  որոշում  է՝

Թույլատրել  Ռոբերտ Ժորայի Աթոյանին՝ Բերդ քաղաքի Հայկ Նահապետի 16/1 հասցեի, 50 տարի ժամկետով, 20000 դրամ տարեկան  վարձավճարով կառուցապատման  իրավունքով իրեն տրամադրված 20 քմ մակերեսով բնակավայրերի  հասարակական  կառուցապատման հողամասի, կադաստրային համարը`11-002-0100-0020, կառուցապատման իրավունքը  օտարել  այլ  անձի:

 
Կողմ (7)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner