Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



20 հոկտեմբերի 2017 թ.

ԳՈՌ ՍԱՄՎԵԼԻ ՔԱՐԱՄՅԱՆԻ ԵՎ ԻՆԵՍԱ ԱՐՄԵՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի  2006 թվականի թիվ 912-Ն որոշումներով հաստատված Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով, հաշվի առնելով, որ նշված  կառույցի պահպանումը չի խախտում  այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի  սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային
օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ  անվտանգության  գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի  առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու  իրավունք, (ինչպես նաև 07.06.2017թ. թիվ 34-17 Մաշտոցի 26 շենքի տեխնիկական վիճակի մասին դրական եզրակացությունը)

որոշում եմ՝

1.Գոռ Սամվելի Քարամյանի և Ինեսա Արմենի Գրիգորյանի կողմից Մաշտոցի 26 շենքի 17 բնակարանին կից 11.97/տասնմեկ ամբողջ իննսունյոթ հարյուրերրորդական/ քմ մակերեսով ներքին չափերով 13.50 /տասներեք ամբողջ հիսուն հարյուրերրորդական/ քմ մակերեսով արտաքին չափերով ինքնակամ իրականացված կցակառույցը ճանաչել օրինական՝ բնակարան:   

2.Պարտավորեցնել օրինականացված կառույցի համար համայնքի բյուջե վճարել 4455 /չորս հազար չորս հարյուր հիսունհինգ /դրամ, իսկ թվով 13 դռների և պատուհանների ինքնակամ ձևափոխումների համար համայնքի բյուջե վճարել 14300 /տասնչորս հազար երեք հարյուր/ դրամ:

3.Առկա է բոլոր բնակիչների համաձայնությունները:

4.Չեղյալ համարել համայնքի ղեկավարի 29.08.2017թ. թիվ 122-Ա որոշումը:

5.Որոշման կատարման  պատասխանատվությունը դնել  համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Դ.Մելիքյանի վրա:

6.Որոշումն  ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Դավիթ Մելիքյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner