Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով Համայնքի ավագանին որոշում է`
Բերդ համայնքի 2019 թվականի տեղական բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունը.
1.Համայնքի բյուջեի եկամտային և ծախսային մասերը ավելացնել՝ 42.7հազար դրամի չափով, և հաստատել.
ա) եկամուտների մասով՝ 892839.9 հազար դրամ, բ) ծախսերի մասով՝ 1022549.9 հազար դրամ, գ) դեֆիցիտի ծածկմանն ուղղված միջոցներ՝ 129710.0 հազար դրամ:
2.2019 թվականի բյուջեի եկամտային մասում ,,Պատվիրակված լիազորություններ,,տողի խումբ 47, ենթախումբ 01 ավելացնել՝ 42.7 հազար դրամով, համաձայն 25.03.2019թ. թիվ 39 պայմանագրերի:
3.2019 թվականի բյուջեի ծախսային մասում ,,Քաղաքացիական ակտերի գրանցում,, տողի խումբ 01, բաժին 03, դաս 01, ծրագիր 51 ավելացնել՝ 42.7 հազար դրամով: |