Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Համայնքի ավագանին որոշում է՝
1. Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող Տավուշի մարզ, Բերդ համայնք, Այգեձոր գյուղ 3 փողոց, 10 հասցեում գտնվող մշակույթի տան կիսանկուղային հարկի N 2 սենյակը՝39.76 ք.մ ընդհանուր մակերեսով, վարձակալությամբ, առանց մրցույթի, 3 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Դավիթ Լորիսի Միրզոյանին՝ սառնարանային տնտեսություն ստեղծելու նպատակով:
2.Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: |