Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 7
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2015 թվականի N_
ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԶԲՈՍԱՅԳԻՆ ՏԵՐ ԵՎ ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻԿՅԱՆՆԵՐԻ ԱՆՈՒՆՈՎ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Քաղաքապետ Հարություն Մանուչարյանը  նշում է,  որ տեր և տիկին Մարտիկյանները  Տավուշի  մարզում աղքատության հաղթահարման ծրագրի  հիմնական  հովանավորներն  են:  Նրանք  գործունեություն  են  ծավալել  Բերդի  տարածաշրջանի շուրջ 10  համայնքներում, ուր իրականացրել  են  տնտեսական,  կրթական,  սոցիալական,  առողջապահական  ծրագրեր,  որոնք  միտված  են  մեր  երեխաների  կյանքը  բարեկեցիկ դարձնելուն:
   Տեր և տիկին  Մարտիկյանների հովանավորությամբ  Բերդ  համայնքը  ձեռք  է  բերել  թրթուրավոր  տրակտոր, 6 ընտանեկան ջերմոցներ են տրամադրվել սոցանապահով ընտանիքներին,  կազմակերպվել է 0-6 տարեկան երեխաների  և  18-29 տարեկան կանանց  հետազոտություն՝  սակավարյունության  դեպքերի  և  պատճառների  բացահայտման նպատակով, սոցանապահով բազմաթիվ  ընտանիքներ ստացել  են  սոցիալական  աջակցության  փաթեթներ: Բերդի դպրոցներում կառուցվել  են  բացօթյա  սպորտհրապարակներ, տրամադրվել է  սպորտային  գույք,  վերանորոգման  աշխատանոքներ  են  կատարվել թիվ 1 և թիվ 4 դպրոցներում, շուտով կավարտվեն թիվ 1 դպրոցի հրաձգարանի  հիմնանորոգումը, մարզադպրոցի մարզադահլիճում եվրոպատուհանների տեղադրումը, կահավորվել է Բերդի արհեստագործական ուսումնարանի խոհարարական դասարանը:Երեխաների համար եկեղեցուն կից ստեղծվել են սիրողական խմբակներ,որոնցում ընդգրկվել են մոտ 300 երեխաներ: Պլանավորված են համայնքի մանկական զբոսայգու  վերանորոգումը,  նոր  կարուսելների  տեղադրումը:
      Քաղաքապետը  առաջարկում  է երեխաներիկրթությանևդաստիարակության, առողջապահությանևհոգևորզարգացմանգործումներդածավանդի  համար  տեր և  տիկին  Մարտիկյանների անունով  անվանակոչել  մանկական  զբոսայգին:
    Ղեկավարվելով ,,Տեղական  ինքնակառավարման  մասին,, Հայաստանի  Հանրապետության օրենքի  16-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ ենթակետով 

Համայնքի  ավագանին  որոշում  է

  Համայնքի երեխաների կրթության և դաստիարակության, առողջապահության և հոգևոր զարգացման գործում ներդրած ավանդի համար տեր և տիկին  Մարտիկյանների անունով  անվանակոչել Բերդ համայնքի  մանկական  զբոսայգին

 
Կողմ (9)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner