Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագիծը հաստատելու մասին ՀՀ կառավարության 30.11.2006թ. N 1721-Ն որոշմամբ և հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 23.07.2015թ. N 828-Ն որոշման 1-ին կետով, նույն որոշման կարգի 12-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման 61-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի N 286-Ն որոշմամբ, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ մասով
որոշում եմ՝
1. Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Բերդ քաղաքի, Մաշտոցի փողոց թիվ 23 հասցեում գտնվող 11-002-0062-0001 ծածկագրով, 0.09512 հա ընդհանուր մակերեսով հողամասից 0.031382 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրի խառը կառուցապատման հողերից փոփոխել՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի:
2.Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Բերդ քաղաքի, Մաշտոցի փողոցի թիվ 23 հասցեում գտնվող, 11-011-0062-0001 ծածկագրով բազմաբնակարան բնակելի շենքի պահպանման և սպասարկման համար տրամադրել 0.09512 հա մակերեսով հողամաս:
3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: