Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀօրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով Համայնքի ավագանին որոշում է `
Բերդ համայնքի 2019 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.
1.Համայնքի բյուջեի եկամտային և ծախսային մասերը ավելացնել՝ 3000.0 հազար դրամի չափով, և հաստատել.
ա) եկամուտների մասով 892797.2 հազար դրամ, բ) ծախսերի մասով 1022507.2հազար դրամ, գ) դեֆիցիտի ծածկմանն ուղղված միջոցներ 129710.0 հազար դրամ:
2.2019 թվականի բյուջեի եկամտային մասում՝ ,,Օրենքով և այլ իրավական ակտերով համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտներ,, խումբ 28 ենթախումբ 50 ավելացնել 3000.0հազար դրամով,համաձայն Բերդի համայնքապետարանի և Բերդի զբաղվածության տարածքային կենտրոնի միջև 27.03.2019թ. կնքված թիվ 1 և թիվ 2 պայմանագրերի:
3.2019 թվականի բյուջեի ծախսային մասում՝ ,,Վարձատրվող հասարակական աշխատանքներ,, խումբ 10, բաժին 05, ծրագիր 01 ավելացնել 3000.0հազար դրամով, Բերդի և Մովսեսի համայնքային ճանապարհների ընթացիկ բարեկարգման համար: |