Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,Հողային օրենսգրքի 76, 77, 78, 80, 81 հոդվածներով և ՀՀ Կառավարության 2001թ. ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ Համայնքի ավագանին որոշում Է՝
1.Տալ համաձայնություն Բերդ համայնքի Բերդ քաղաքի վարչական սահմաններում գտնվող հանայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքի 3-րդ գնահատման խմբի ջրովի վարելահող 0.84824 հա մակերեսով, ծածկագիրը`11-002-0322-0010, 25 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրելու, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:
2.Սահմանել հողատեսքի 3-րդ գնահատման խմբի 0.84824 հա ջրովի վարելահողի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 17000 դրամ: |