Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ կետերի, Բերդ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 21-ի N 86-Ն որոշման և հիմք ընդունելով <<Վիցի Գրուպ>> ՍՊԸ-ի դիմումը
որոշում եմ`
1.<<Վիցի Գրուպ>> ՍՊԸ-ին տալ 2019 թվականի ընթացքում Բերդ համայնքի, Բերդ քաղաքի, Մաշտոցի փողոցի թիվ 1/12 հասցեում սեղմված բնական գազի վաճառք իրականացնելու թույլտվություն (Թույլտվություն N 184 կցվում է):
2.<<Վիցի Գրուպ>> ՍՊԸ-ն պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 50000 (հիսուն հազար) դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Վիցի Գրուպ>> ՍՊԸ-ին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: