Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին 2017 թվականի հունիսի 9-ի ՀՀ օրենքի 1-ին հոդվածով և 18.53 հավելվածով Համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն նախկին Նորաշենի գյուղապետարանի անվամբ գրանցված UAZ 31512 մակնիշի, 088LL70 պետհամարանիշով տրանսպորտային միջոցը և ZIL131 մակնիշի 087LL70 պետհամարանիշով տրանսպորտային միջոցը անվանափոխել Բերդ համայնքի անվամբ, իսկ տրանսպորտային միջոցների գույքային արժեքները թողնել անփոփոխ:
2. Բերդ համայնքի սեփականության հանդիսացող բազմաֆունկցիոնալ էքսկավատորը CAT 426F2 մակնիշի, 2149LL պետհամարանիշով 38,880,000/ երեսունութ միլիոն ութ հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ արժեքով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել <<Բերդի կոմունալ ծառայություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
3.Կատարել տրանսպորտային միջոցների անվանափոխում հաշվառում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստկանության» բաժանմունքում: |