Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով,ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37 հոդվածի 1-ին մասով և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը Համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող Լևոն Բեկի 5 հասցեում գտնվող վարչական շենքի 4-րդ հարկի N 18 սենյակը՝ 19.2քմ մակերեսով, N 19 սենյակը՝ 6.46քմ մակերեսով, N 20 սենյակը՝ 12.71քմ մակերեսով, N 21 սենյակը՝ 20.16քմ մակերեսով, 58.53 ընդհանուր մակերեսով, վարձակալությամբ, տարեկան 702360/յոթ հարյուր երկու հազար երեք հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ վարձավճարով, 5 տարի ժամկետով, առանց մրցույթի տրամադրվել է ՀՀ կադաստրի կոմիտեին՝ «Բերդ» սպասարկման գրասենյակի աշխատանքներն իրականացնելու համար, կնքել վարձակալության պայմանագիր և հաշվարկի սկիզբը սահմանել 2021թվականի մարտի 20-ը:
2.ՈՒժը կորցրած ճանաչել Բերդ համայնքի ավագանու 28 ապրիլի 2020 թվականի N 29-Ա որոշումը:
3.Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |