Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով Համայնքի ավագանին որոշում է`
Բերդ համայնքի 2019 թվականի տեղական բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունը.
1.Համայնքի բյուջեի եկամտային և ծախսային մասերը ավելացնել՝ 75553.2 հազար դրամի չափով, և հաստատել.
ա) եկամուտների մասով՝ 969893.1հազար դրամ, բ) ծախսերի մասով՝ 1099603.1 հազար դրամ, գ) դեֆիցիտի ծածկմանն ուղղված միջոցներ՝ 129710.0 հազար դրամ:
2.2019 թվականի բյուջեի եկամտային մասում <<Նվիրատվություն կազմակերպությունից կամ ֆիզիկական անձից>> խումբ 26 ենթախումբ 13 ավելացնել 53414.0 հազար դրամով /համաձայն ռուսաստանաբնակ մովսեսցիների և համայնքապետարանի միջև կնքած համաձայնագրի Մովսես-Նորաշեն ճանապարհի հիմնանորոգման նպատակով/, խումբ 26 ենթախումբ 10 ավելացնել 500.0 հազար դրամով /համաձայն Կոնյակի գործարանի կողմից տրամադրված նվիրատվության պայմանագրի Բերդի թանգարանի շրջակայքի ընթացիկ նորոգման նպատակով/ և խումբ 38 ենթախումբ 01/պետական բյուջեից կապիտալ ծախսերի նպատակով հատկացվող սուբվենցիաների/ ավելացնել 21639.2 հազար դրամով:
3.2019 թվականի բյուջեի ծախսային մասում <<Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ>> /01.06.01.51/ ծախսերի կատարման նախահավին ավելացնել 12637.6հազար դրամով, <<Փողոցների լուսավորում>> /06.04.01.51/ ծախսերի կատարման նախահաշվին ավելացնել 9501.6հազար դրամով և <<Ասֆալտ բետտոնե ծածկի հիմնանորոգում>> ծախսերի կատարման նախահաշվին ավելացնել 53414.0 հազար դրամով: |