Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք
Համայնքի ավագանին որոշում է`
1.Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Տավուշի մարզի Բերդ համայնքի, Բերդ քաղաքի, Մաշտոցի փողոցի թիվ 3/10 /երեք կոտորակ տաս/ հասցեում գտնվող 58.4 /հիսունութ ամբողջ չորս տասնորդական/ ք.մ մակերեսով արտաքին չափերով և 47.61 /քառասունյոթ ամբողջ վաթսունմեկ հարյուրերորդական/ք.մ մակերեսով ներքին չափերով ավտոլվացման կետը, 578160 /հինգ հարյուր յոթանասունութ հազար հարյուր վաթսուն / ՀՀ դրամով և նրա պահպանման ու սպասարկման 58.4/հիսունութ ամբողջ չորս տասնորդական/ ք.մ մակերեսով հողամասը՝ 47304 /քառասունյոթ հազար երեք հարյուր չորս/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Աստղիկ Վասիլի Ավագյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: