Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով,ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը Համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող Լևոն Բեկի 5 հասցեում գտնվող վարչական շենքի 1-ին հարկի բաց պատշգամբում 1.75ք.մ մակերեսով տարածքը, վարձակալությամբ, տարեկան 21000 /քսանմեկ հազար/ ՀՀ դրամ վարձավճարով, 25 տարի ժամկետով, առանց մրցույթի տրամադրել Կալին Հրաչիկի Մանուչարյանին վճարային տերմինալ տեղադրելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |