|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 հունվարի 2019 թվականի N 03-Ա |
ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018թվականի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի <<ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 85-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով Համայնքի ավագանին որոշում է՝
1.Բերդ համայնքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակներում, հաստիքացուցակներում և պաշտոնային դրույքաչափերում կատարել փոփոխություններ և հաստատել` Բերդ համայնքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը, համաձայն հավելվածների:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -7 ԱՎԱԼՅԱՆ ԱՆՆԱ ԴԱԼԼԱՔՅԱՆ ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ ՀԱՅՐԻԿ ՂԱՎԱԼՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(220.00 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|