Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 61, 67 հոդվածներով և ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին,, թիվ 714-Ն որոշման 5-րդ գլխի դրույթներով, հաշվի առնելով, որ նշված հողատարածքն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 14.06.2019թ. թիվ 33-Ա որոշումը, ինչպես նաև 16.08.2019թ. տեղի ունեցած աճուրդի ժամանակ կազմված թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները
որոշում եմ`
1.Հաստատել՝ 16.08.2019թ. կայացած աճուրդի արդյունքները /արձանագրություն թիվ 1 և թիվ 2/, Տավուշի մարզի, Բերդ համայնքի, գյուղ Պառավաքար 11 փողոց, 3/1 հողամաս հասցեում գտնվող 0.02911 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, ծածկագիր 11-054-0054-0016, 55000 (հիսունհինգ հազար) ՀՀ դրամ արժեքով օտարելու մասին:
2.Տավուշի մարզի, Բերդ համայնքի, սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերից Բերդ համայնքի Պառավաքար գյուղի բնակիչ Սարգիս Վահրամի Մարգարյանին օտարել 0.02911 հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, ծածկագիրը՝ 11-054-0054-0016, 55000 (հիսունհինգ հազար) ՀՀ դրամ արժեքով:
3.Գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր, սեփականության իրավունքի պետական գրանցումը իրականացնել գնորդի հաշվին:
4.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: