Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 03 հուլիսի 2020թ. N 48-Ա որոշումը
որոշում եմ`
1.Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող Տավուշի մարզի,Բերդ համայնքի,Չինարի գյուղի վարչական տարածքում գտնվող 11-051-3001-0002 ծածկագրով,արդյունաբերության,ընդերքօտագործման և այլ արտադրական նշանակության ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասը 3.16 /երեք ամբողջ տասնվեց հարյուրերորդական/ ընդհանուր մակերեսով, առանց մրցույթի, վարձակալությամբ, ամսական 13825 /տասներեք հազար ութ հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ հաշվարկով,տարեկան 165900/մեկ հարյուր վաթսունհինգ հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով, 45 /քառասունհինգ/ տարի ժամկետով, մինչև 23 մայիսի 2065թ., տրամադրել <<Տավուշի ճանապարհների շահագործման և շինարարական> ՓԲԸ-ին՝ ընդերքի օգտագործման նպատակով, կնքել վարձակալության պայմանագիր:
2.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: