Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը
Համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Պառավաքար գյուղի 11-րդ փողոցի, 3/1 հասցեում գտնվող համայնքային սեփականության բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասերից 0.02911 հա մակերեսով հողամասն աճուրդով օտարելու համար, ծածկագիրը`11-054-0054-0016:
2.Մեկնարկային գինը սահմանել`50000 ՀՀ դրամ: