Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 01-ի N 59-Ն որոշման և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Եգանյանի թիվ 612/Դ/21 դիմում-հայտը
որոշում եմ՝
1.Անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Եգանյանին տալ 2021 թվականի 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների ընթացքում Բերդ համայնքի, գ.Վարագավան 5-րդ փողոց, 1 նրբ., թիվ 1 հասցեում գտնվող 65 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 201 կցվում է):
2.Անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Եգանյանը պարտավոր է վճարել տեղական տուրք յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 7800 (յոթ հազար ութ հարյուր) դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Եգանյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: