Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքանակառավարման մասին>> օրենքի 16 հոդվածի 20-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ մասով և 2-րդ կետով, հաշվի առնելով, որ շենք շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով նախատեսված հողերի կազմում ընդգրկված հողամասերի վրա, չեն գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օգտագործման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն հակասում քաղաքաշինական և հողաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Բերդի քաղաքապետարանի կողմից կազմված 25.09.2000թ. աճուրդային հանձնաժողովի ակտը և 25.09.2000թ. աճուրդային հանձնաժողավի արձանագրությունը և Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը
Համայնքի ավագանին որոշում է՝
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ քաղաքի Հայկ Նահապետի 5 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գրասենյակը՝ 225.39 քմ մակերեսով, և նրա պահպանման և սպասարկման համար հատկացված 11-002-0124-0024 ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.02737 հա մակերեսով հողամասը՝ 1 141 697 (մեկ միլիոն մեկ հարյուր քառաունմեկ հազար վեց հարյուր իննսունյոթ) ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, ուղղակի վաճառքով օտարել <<Հայ Յեղափոխական դաշնակցություն>> կուսակցությանը, որից աճուրդի արդյունքում առաջացած շենք շինության արժեքը 920 000(ինը հարյուր քսան հազար) ՀՀ դրամ՝ընդ որում 880 000(ութ հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամը վճարվել է 27.09.2000թ., 40000(քառասուն հազար) ՀՀ դրամը՝ 25.09.2000թ., իսկ 221 697(երկու հարյուր քսանմեկ հազար վեց հարյուր իննսունյոթ) ՀՀ դրամը հողի կադաստրային արժեքի վճարն է: