Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի պահանջներով, 77-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 2020 թվականի դեկտեմբերի 07-ի թիվ 138-Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից ներկայացված գույքագրման ամփոփ արդյունքները
Համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող և համայնքային ենթակայությամբ գործող ոչ առևտրային կազմակերպությունների ու հիմնարկների գույքագրման ամփոփ արդյունքները՝ համաձայն հավելվածների:
2.Կատարված բոլոր փոփոխություններով հաստատել դուրս գրման ակտերը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: