01.01.22
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.berdcity.am ԿԱՅՔ
|
Ուրախ եմ Ձեզ ողջունել Բերդի համայնքապետարանի պաշտոնական ինտերնետային կայք էջում: Շնորհակալություն մեր աշխատանքի նկատմամբ հետաքրքրության համար: Հուսով եմ` այստեղ կգտնեք Ձեզ համար օգտակար տեղեկություններ, կայքն իր բովանդակությամբ և բազմաթիվ հնարավորություններով Ձեզ համար կդառնա տեղեկատվության լավագույն աղբյուր: Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյան
|
|
23.02.21
Միշտ հիշե՛ք՝ ձեզ սպասում են. ձմեռային զորակոչը շարունակվում է
|
2021թ.-ի ձմեռային զորակոչն ընթացքի մեջ է:Այսօր՝ փետրվարի 23-ին, Բերդ համայնքի զորակոչիկները մեկնել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:Զորակոչիկներին խաղաղ ու անվտանգ ծառայություն են մաղթել Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը:«Սիրելի՛ զորակոչիկներ, հարգելի՛ ծնողներ, այսօր կարևոր օր է, ուստի ցանկանում եմ համայնքային իշխանությունների անունից շնորհավորել բոլորիս: Գաղտնիք չէ, որ մեր պետությունը դժվարին օրեր է ապրում, ուստի յուրաքանչյուրիս ծառայությունը՝ քաղաքացիական կյանքում, թե զինվորական, չափազանց կարևոր է: Ձեզ է վերապահված մեր երկրի ...
Մանրամասն |
|
|
22.02.21
ՀՀ-ում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
|
Բերդ համայնքի հարգելի՛ բնակիչներ,ՀՀ-ում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի շրջանակում առաջարկվում է գարնանացան ցորենի, գարնանացան գարու, վարսակի, հաճարի, լոբու, ոսպի, ոլոռի, սիսեռի, առվույտի և կորնգանի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում, որի արդյունքում սերմերը ձեռք կբերվեն շուկայականից առավել ցածր գներով՝ շուրջ 50%, իսկ սահմանամերձ բնակավայրերի դեպքում՝ շուրջ 70%։Ծրագրից կարող են օգտվել ՀՀ բոլոր մարզերում 1.0-20․0 հա մակերեսով հացահատիկային և կերային մշակաբույսերի, ինչպես նաև 0.5-20.0 հա հատիկաընդեղենի ցանքատարածություններ մշակող տնտեսվարողները։Նույն ...
Մանրամասն |
|
19.02.21
Գրական ցերեկույթ` նվիրված Հ. Թումանյանի ծննդյան 152-ամյակին և Գիրք նվիրելու օրվան
|
Բերդի համայնքային մշակույթի տան նախաձեռնությամբ այսօր` փետրվարի 19-ին, Բերդի համայնքային գրադարանում կայացել է գրական ցերեկույթ` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 152-ամյակին և Գիրք նվիրելու օրվան:Միջոցառման հատուկ հյուրերը` անվանի մանկավարժ, բանաստեղծ Ալբերտ Պապյանը և Բերդի տարածաշրջանի (նախկինում` Շամշադին) շրջանային գրադարանային ցանցի երկարամյա ղեկավար Ժենյա Մաթևոսյանը, ներկայացրել են օրվա խորհուրդը, կրկին արժևորել գիրքն ու գրականությունը, խոսել մեծն Թումանյանի գրական ժառանգության մասին:Ալբերտ Պապյանը, դիմելով միջոցառմանը ներկա երիտասարդներին, ասել է. «Սիրե'ք հայ մշակույթը, սիրե'ք գրականությունը, սիրե'ք պոեզիան, որովհետև առավել ևս հայ պոեզիան աշխարհի հետ խոսող պոեզիա է: ...
Մանրամասն |
|
18.02.21
Համայնքում իրականացվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ
|
Բերդ համայնքի վարչական տարածքում ձյան տեղումները որոշակի դադարներով շարունակվում են: Օրվա ընթացքում Բերդի համայնքապետարանի կողմից պարբերաբար իրականացվում են Բերդ քաղաքի և համայնքի մյուս բնակավայրերի երթևեկելի ճանապարհների մաքրման, ինչպես նաև աղի և ավազի խառնուրդի միջոցով ձյան հալեցման աշխատանքներ: Հավելենք, որ համայնքի վարչական տարածքում գտնվող հանրապետական նշանակության (ինչպես նաև իր կողմից սպասարկվող այլ ավտոճանապարհների) ձնամաքրման և ձմեռային պահպանման աշխատանքներն իրականացնում է «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ն:
|
|
11.02.21
Համայնքի ղեկավարն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներին
|
Այսօր՝ փետրվարի 11-ին, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Բելլա Մարգարյանին և ՀՀ ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Դավիթ Ասլանյանին: Հանդիպմանը ներկա են եղել Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը, Բերդ համայնքի ավագանու անդամներ և համայնքապետարանի աշխատակցիներ:ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների այցի նպատակը համայնքի հրատապ կարիքներին և մրցակցային առավելություններին ծանոթանալն էր:Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը ներկայացրել է համայնքի՝ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |