Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանում ՝ Լ. Բեկի 5 հասցեում 2020 թ. օգոստոսի 28-ին ժամը 11.00-ին կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողի վարձակալության մրցույթ:
Վարձակալությամբ տրամադրվում է Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Բերդ քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0.84824 հա մակերեսով, 11-002-0322-0010 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 3-րդ գնահատման խմբի վարելահող 25 տարի ժամկետով: Տարեկան վարձավճարի մեկնարկային գինը՝ 17000 ՀՀ դրամ, նախավճարի չափը՝ 850 ՀՀ դրամ, մրցույթի քայլի չափը՝ 850 ՀՀ դրամ:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ (սերվիտուտներ) չկան:
Հայտերի ընդունումը դադարեցվում է 2020 թ. օգոստոսի 25-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Բերդի համայնքապետարան:
Հեռ.0267-2-10-81: