<<Բերդի Գնել Մեջլումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց>> համայնքային հիմնարկի գործունեությունը արդյունավետ իրականացնելու և ավելի մատչելի դարձնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ավելացնել մեկ նոր հաստիք: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Համայնքի ավագանին որոշում է՝
1.<<Բերդի Գնել Մեջլումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց>> համայնքային հիմնարկում ավելացնել մեկ նոր հաստիք, ֆուտբոլի մարզիչ:
2.Հաստատել <<Բերդի Գնել Մեջլումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց>> համայնքային հիմնարկի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը`համաձայն հավելվածի: |