Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 17-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 ապրիլի 2017 թվականի N 17-Ն

ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016Թ.ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 49-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ կետով և <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 13, 14-րդ կետերով  

Համայնքի ավագանին որոշում է `

Բերդ համայնքի 2017թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.

1.Համայնքի բյուջեի եկամտային և ծախսային մասերը ավելացնել՝ 38430.0 հազար դրամի չափով, և հաստատել.

ա) եկամուտների  մասով   256368.8 հազար դրամ,
բ) ծախսերի մասով            264649.1 հազար դրամ,
գ) դեֆիցիտի ծածկմանն ուղղված միջոցներ 8280.3հազար դրամ:

2.2017թվականի բյուջեի եկամտային մասում <<Տեղական վճարներ>> տողը ավելացնել համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների վճարի չափով՝ 10930.0հազար դրամով,  <<Տեղական վճարներ>>  տողը ավելացնել համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների ծառայություններից օգտվողների վճարի չափով(Բերդի արվեստի դպրոց)՝ 1140.0հազար դրամով, այն է <<Այլ եկամուտներ>> տողից 1140.0հազար դրամը տեղափոխել բյուջեի եկամտային մասի <<Տեղական վճարներ>> տող, համաձայն N1 հավելվածի:
3.2017թվականի բյուջեի ծախսային մասում <<Նախադպրոցական կրթություն>> տողը ավելացնել 10930.0հազար դրամով, համաձայն N 2 հավելվածի:
4.2017թվականի համայնքի բյուջեի ֆոնդային մասի եկամուտները և ծախսերը ավելացնել՝ 27500.0 հազար դրամի չափով, բյուջեի եկամտային մասում ավելացնել <<Կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ>> տողը՝ 27500.0 հազար դրամի չափով,համաձայն  N 1 հավելվածի: Բյուջեի ծախսային մասում <<Գյուղատնտեսություն>> տողը ավելացնել՝ 27500.0 հազար դարամի չափով, համաձայն N 2 հավելվածի:


Կողմ -9

ԱԲԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԲԱԴԱԼՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ

ՄԵԺԼՈՒՄՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ

ՄԵԼԻՔՅԱՆ ԽԱՉԻԿ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԱՐՏՈՒՐ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ՌԱՖԻԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՔՈՍԱԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(48.00 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner