Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 143
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ Վ.ԾԱՂԿԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 2019-2023թթ․ ՀԱՄԱԼԻՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՄԱԿ-ի զրագացման ծրագիրը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև Բերդ համայնքի Վ.Ծաղկավան բնակավայրի հետ համատեղ՝ Ռուսաստանի Դաշնության Կառավարության աջակցությամբ նախաձեռնել և մշակել է համայնքի 2019-2023 թթ․ համալիր զարգացման ծրագիրը։

Ծրագիրը ձևավորվել է բնակավայրի վրա արտաքին միջավայրի ազդեցության համակողմանի վերլուծության, սոցիալ-տնտեսական ներքին իրավիճակի համալիր գնահատման, առկա ներուժային հնարավորությունների (բնական, աշխարհագրական, տնտեսական, սոցիալական, ֆինանսական, մարդկային) հաշվառման արդյունքում։ Այն համայնքի զարգացմանն ուղղված փաստաթուղթ է, որը հիմք է հանդիսանալու տեղական կառավարման բոլոր մակարդակներում համապատասխան քաղաքականության իրականացման համար։

Ծրագրի գաղափարախոսությունը համահունչ է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին, ՀՀ կայուն զարգացման ծրագրին, Հայաստան-ՄԱԿ զարգացման աջակցության 2017-2021թթ․ ծրագրին, ՀՀ Կառավարության կողմից ընդունված 2015-2018 թթ միջնաժամկետ ծախսերի ծրագրին, ՀՀ Տավուշի մարզի 2017-2020 թթ․ զարգացման ծրագրի նախագծի դրույթներին։

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ  կետով

Համայնքի ավագանին  որոշում է՝

1.Հաստատել Բերդ համայնքի Վ.Ծաղկավան բնակավայրի 2019-2023 թթ․ համալիր զարգացման ծրագիրը (կցվում է առանձին հավելվածով),

2.Առաջարկել Բերդ համայնքի ղեկավարին միջոցներ ձեռնարկել ծրագրով նախատեսված աշխատանքները ողջ ծավալով իրականացնելու համար։


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1,000.77 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner