Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածով, ՀՀ կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով հաստատված Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով, հաշվի առնելով, որ նշված կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք
որոշում եմ՝
1.Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Տավուշ գյուղի 7 փողոց, 4 հասցեում գտնվող 60/վաթսուն / ք.մ մակերեսով բնակավայրերի այլ հողերի վրա Գնել Էդուարդի Նազանյանի կողմից իրականացված 91.23/իննսունմեկ ամբողջ քսաներեք հարյուրերորդական/ք.մ մակերեսով արտաքին չափերով և 75.09/յոթանասունհինգ ամբողջ ինը հարյուրերորդական/ ք.մ մակերեսով ներքին չափերով, ինքնակամ շինությունները ճանաչել օրինական մառան և գրանցել որպես Բերդ համայնքի սեփականություն:
2.Օրինական ճանաչված մառանի իրավունքների պետական գրանցումից 15/տասնհինգ/ աշխատանքային օրվա ընթացքում նշված մառանը` 91.23/իննսունմեկ ամբողջ քսաներեք հարյուրերորդական/ք.մ մակերեսով արտաքին չափերով և 75.09/յոթանասունհինգ ամբողջ ինը հարյուրերորդական/ ք.մ մակերեսով ներքին չափերով, 80282/ութսուն հազար երկու հարյուր ութսուներկու/ ՀՀ դրամով և հողամասը` 60/վաթսուն / ք.մ մակերեսով, 8640/ ութ հազար վեց հարյուր քառասուն/ՀՀ դրամ կադաստրային արժեքով ձեռք բերելու համար գրավոր առաջարկություն ներկայացնել կառույցն իրականացրած անձին`Գնել Էդուարդի Նազանյանին:
3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: