Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 61, 67 հոդվածներով և ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին ,, թիվ 714-Ն որոշման 5-րդ գլխի դրույթներով, հաշվի առնելով, որ նշված հողատարածքն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 03.07.2020թ. թիվ 47-Ա որոշումը, ինչպես նաև 07.09.2020թ. տեղի ունեցած աճուրդի ժամանակ կազմված թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները
որոշում եմ`
1.Հաստատել՝ 07.09.2020թ. կայացած աճուրդի արդյունքները /արձանագրություն թիվ 1 և թիվ 2/, Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Այգեձոր գյուղի վարչական սահմանում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքի հինգերորդ գնահատման խմբի անջրդի վարելահողը՝ 11-010-0402-0021 ծածկագրով, 0.12969 հա մակերեսով 49500/քառասունինը հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ արժեքով, գյուղատնտեսական նշանակության հողատեսքի չորրորդ գնահատման խմբի անջրդի արոտավայրը՝ 11-010-0403-0105 ծածկագրով, 0,15 հա մակերեսով 70400 /յոթանասուն հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ,գյուղատնտեսական նշանակության հողատեսքի չորրորդ գնահատման խմբի անջրդի արոտավայրը՝ 11-010-0407-0007 ծածկագրով, 0,25786 հա մակերեսով 115500/մեկ հարյուր տասնհինգ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ արժեքներով աճուրդով օտարելու համար:
2.Տավուշի մարզի, Բերդ համայնքի,գյուղ Այգեձոր գյուղի բնակիչ Հենրիկ Աշոտի Ղարսայանին օտարել Տավուշի մարզի, Բերդ համայնքի, սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերից ընհանուր 235400/ երկու հարյուր երեսունհինգ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ արժեքով, որից Տավուշի մարզի,Բերդ համայնքի, Այգեձոր գյուղի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 11-010-0402-0021 ծածկագրով, 0.12969 հա մակերեսով վարելահողը՝ 49500/քառասունինը հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ արժեքով, 11-010-0403-0105 ծածկագրով, 0,15 հա մակերեսով արոտավայրը՝ 70400 /յոթանասուն հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ արժեքով և 11-010-0407-0007 ծածկագրով , 0,25786 հա մակերեսով արոտավայրը՝ 115500/մեկ հարյուր տասնհինգ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ արժեքով:
3.Գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր, սեփականության իրավունքի պետական գրանցումը իրականացնել գնորդի հաշվին:
4.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: