ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
(կենտրոնը` Բերդ քաղաք)
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Մատենագրության մեջ Բերդը հիշատակվում է նաև Բերդագյուղ, Բերդգյուղ, Թավուզղալա, Թուզկալա, Թաուզքենդ, Թովուզկալա, Թոուս, Թոուս ղալե, Ղալաքյանդ, Շլորուտ, Ոլորուտ անուններով։ Քաղաքատիպ անվան, նախկին Շամշադինի վարչական շրջանիկենտրոնն է, գտնվում է Կուրի աջակողմյան վտակ Տավուշ գետի ձախ ափին՝ շրջապատված է ոչ բարձր լեռներով, որոնց լանջերին տեղ-տեղ կան թփուտներ։ Անունը ստացել է Տավուշ բերդի անունից։ Տեղանքը ընդարձակ է, կաթսայաձև իջվածք, որի միայն արևելյան կողմը երիզում է Խնձորուտի լեռնաշղթան, իսկ մյուս կողմերը օղակված են Տավուշի լեռների ճյուղերով։ Բնակավայրի կենտրոնական հատվածը ծովի մակարդակից 909 մ վրա է գտնվում, իսկ բնակավայրը կիսող առուն ձախից Տավուշ գետն է թափվում 877 մ բարձրության վրա։
Բնակավայրը մոտիկից երիզող Կարմիր քարը, Սորան և Տավուշ բերդի վերջին հատվածը ծովի մատարդակից 1100-1200 մ բարձրություն ունեն, իսկ ավելի հեռվից օղակող լեռների գագաթները՝ Արջաքարը, Արամա և Թեղուտ սարերը, հատում են 1500 մ և ավելի բարձր մակարդակները։ Բնիկները նախկինում տեղահանվել, գերեվարվել ու ոչնչացվել են։ Ներկա բնակչությունը սերվում է այլ վայրերից՝ Արցախից, Վրաստանից, Երևանի նահանգներից եկած ընտանիքներից։ Վերաբնակվածները, նրանց սերունդները կապ են հաստատել այլ վայրերի մարդկանց հետ, որտեղից տեղափոխվել են իրենց նախնիները։
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
500-600մմ (մեծ մասը` գարնանը)
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (0C)
-1ից 1 0C
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C)
21-22 0C, առավելագույնը 36 0C
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
ijevancity@mail.ru
4001
5. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
8. ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջերի ծախսեր (հազ. դրամ)
Համայնքի ֆոնդային բյուջերի եկամուտները (հազ. դրամ)
Ֆոնդային բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
11. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.1 համայնքային ծառայողներ
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
1.Համայնքի փողոցների և բակերի հիմնանորոգում, բարեկարգում 2.Մայիսի 28 և Ս. Օհանյան փողոցների հիմնանորոգում 3.Ճոպանուղու կիսակառույցի շինանրարություն
1.Համայնքային բյուջեով աշխատանքների շարունակական իրականացում2.Պետբյուջեյի միջոցներով 3.Հովանավորների ներդրմամբ
Բյուջեն, լինելով համայնքի եկամուտների ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագիր, ուղղված է ՏԻՄ-երին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային ծրագրերի իրականացմանը:
Մեր կողմից 2020 թվականի բյուջեի ծրագրային ձևաչափի ընտրությունը ուղղված է ծախսերի կատարման արդյունավետության բարձրացմանը և վերջնական արդյունքների ստացմանը:
Ծրագրային բյուջեն ցույց է տալիս 2020 թվականի բյուջետային ծրագրերն իրականացնելիս, որոշակի ռեսուրսներ ներդնելու դեպքում, արդյունքների ձեռքբերումը՝ միաժամանակ արմատավորելով նոր որակի և մակարդակի կառավարում, ձևավորելով ներդրված ռեսուրսների և ստացված արդյունքների միջև ինտեգրացված կապ, ապահովելով բյուջետային ծրագրի միջոցառումների կատարման թափանցիկությունն ու վերահսկման արդյունավետ մեխանիզմը:
Ծրագրային բյուջետավորման գործընթացը հնարավորություն է տալիս համայնքի հնգամյա զարգացման ծրագրի (ՀՀԶԾ-ի) և տարեկան աշխատանքային պլանի (ՏԱՊ-ի) հիման վրա պլանավորել համայնքի ֆինանսական միջոցները, դրանք օգտագործել խնայողաբար, արդյունավետ և հրապարակային:
Կարևորելով մասնակցային գործընթացները տեղական ինքնակառավարման համակարգում՝ բյուջետավորման այս ձևաչափով ամրագրվում է հաշվետվողականությունը, շարունակականությունը, ծրագրերի առաջնահերթությունների հստակ սահմանումը, բյուջետավարման գործառույթների հստակ բաշխումը, չափելիությունը:
Որդեգրելով աշխատանքային նոր ռազմավարություն՝ համայնքի բյուջետավարումը դադարում է դիտարկվել որպես ֆինանսական պլանի կազմում և կատարում, այլ առավել կարևորվում են բնակչությանը համայնքային որակյալ ծառայությունների մատուցումը և համայնքի խնդիրների աստիճանական լուծումը:
ՀՕ-93-Ն ընդ.09.06.2017թ. ,,Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին,, ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի պահանջով Տավուշի մարզի խոշորացված Բերդ համայնքում ընդգրկվել են Բերդ քաղաքային,
Facebook
Location on Google Maps
YouTube