ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
(կենտրոնը` Բերդ քաղաք)
www.berdcity.am
(+374 267) 2-10-81
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Բերդ (նախկին Շամշադին) բնակավայրը 1921թվականից մինչև 1929 թվականը համարվել է Դիլիջանի գավառի Շամշադին գավառակը: Հայկական ԽՍՀ կենտգործկոմի և ժողկոմխորհի 1930 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ գավառները վերացվեցին:Դիլիջանի գավառը շրջանների տրոհվելուց հետո՝ նրա ժագանգորդներից մեկն էլ 1930 թվականի սեպտեմբերի 9-ին դարձավ Շամշադինի շրջանը:
XVI դարից Շամշադին անվանվող բնակավայրը 1990 թվականի նոյեմբերի 11-ին անվանվեց Տավուշի շրջան:1995 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ՝ հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքով կազմավորվում է Տավուշի մարզը, որը նույնպես կրում է Տավուշ անվանումը:Մարզի Տավուշ անունը պայմանական և կամայական է,քանի որ հայոց պատմության մեջ չի եղել նման անունով վարչատարածքային միավոր, որ երբևէ ընդգրկած լիներ ներկայիս մարզի ողջ տարածքը:
Բերդ բազմաբնակավայր համայնքը կազմավորվել է 2017 թվականի հունիսի 9-ին՝ ՀՀ Ազգային ժողովում՝ համայնքների խոշորացման օրինագծով:Համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին:
Համայնքն ընդգրկում է 17 բնակավայր:Վարչական կենտրոնը Բերդ քաղաքն է:Համայնքի կազմում ընդգրկված են հետևյալ բնակավայրերը՝ Բերդ,Այգեպար,Ներքին Կարմիրաղբյուր, Տավուշ, Պառավաքար,Վարագավան,Վերին Ծաղկավան,Չինչին,Իծաքար, Նավուր,Վերին Կարմիրաղբյուր,Նորաշեն,Մովսես,Արծվաբերդ, Չորաթան,Այգեձոր,Չինարի:
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐ
Բերդ համայնքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հյուսիս-արևելյան մասում: Հարավից սահմանակից է Ճամբարակին, արևմուտքից՝ Իջևանին, իսկ հյուսիսից և արևելքից Ադրբեջանին:
Բերդ համայնքի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 78528,27 հա: Ռելիեֆը բարդ է, ունի լեռնային ու նախալեռնային մակերևույթ, որը հիմնականում կազմավորվել է երկրաբանական վերջին դարաշրջանի ծալքավորումների ժամանակ: Համայնքի հարավով ձգվում է Միափորի ծալքավոր լեռնաշղթան, որի ամենաբարձր գագաթը Մուրղուզն է (2993 մ): Տարածքի միջին բացարձակ բարձրությունը ծովի մակարդակից 934 մետր է: Ամենացածր կետերն ընկած են ՀՀ պետական սահմանի վրա, գետահովիտներում: Հախումը տարածքի սահմանագիծը հատում է 530 մ, Խնձորուտը՝ 560 մ և Տավուշը՝ 645 մ բարձրության վրա: Համայնքի տարածքը պատկանում է Կասպից ծովի ավազանին: Դեպի հյուսիս և հյուսիս-արևելք հոսում են Կուր գետի աջակողմյան ոչ մեծ վտակները, որոնց սնումը ձնանձրևային է և հորդանում են ապրիլ, մայիս և հունիս ամիսներին: Դրանք են Հախումը, Տավուշը, Խնձորւտը, Ախնջան: Դեռևս խորհրդային շրջանում գետերի վրա կառուցվել են արհեստական լճեր՝ Տավուշի ջրամբար, Խնձորուտի ջրամբար, Հախումի ջրամբար, Քոլագրի ջրամբար:
Բերդ համայնքն ունի բարեխառն կլիմա, սակավաձյուն է: Աշխարհագրական լայնությունը հնարավորություն է տալիս ստանալու ավելի մեծ քանակի արեգակնային ճառագայթում, կրում է Սև և Կասպից ծովերի մեղմացող ազդեցությունը, Կովկասյան լեռնաշղթան զգալիորեն թուլացնում է հյուսիսային ցուրտ օդային զանգվածների ազդեցությունը և ունի բարեխառն, չափավոր տաք կլիմա: Հանրապետության մայրաքաղաքից հեռու է 202 կմ, մարզկենտրոնից 63,8 կմ:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
550 մմ
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (0C)
+0 (0C)
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C)
+35(0C)
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
Բերդ, Այգեպեր, Ներքին Կարմիրաղբյուր,Տավուշ, Պառավաքար, Վարագավան, Վերին Ծաղկավան,Չինչին, Իծաքար, Նավուր, Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Արծվաբերդ, Չորաթան, Այգեձոր, Չինարի
berd.tavush@mta.gov.am
4201 ք.Բերդ,
5. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
8. ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Համայնքի վարչական բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
Համայնքի ֆոնդային բյուջեի եկամուտները (հազ. դրամ)
Ֆոնդային բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
11. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքապետարանն ունի իր պաշտոնական կայքը՝ www.berdcity.am , որի նպատակը բնակչությանը քաղաքի կառավարման վերաբերյալ իրազեկումն է, ՏԻՄ օրենքով ամրագրված հրապարակայնության և թափանցիկության ապահովումը, տեղական իշխանություն - բնակչություն կապի ամրապնդումը և բնակչության շրջանում համայնքային իշխանության նկատմամբ վստահության բարձրացումը: Սակայն կայքում տեղական ինքնակառավարման վերաբերյալ տեղեկատվությունը դեռևս բավարար չէ և կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ կայքի որակն ու օպերատիվությունը բարելավելու նպատակով:
Բերդի համայնքապետարանը իր գործունեությունը ծավալում է՝ թվով , 3 քաղաքական, 7 հայեցողական պաշտոնների , 60 համայնքային ծառայողների, 26 պայմանագրային աշխատողների , համայնքում գործող համայնքային ենթակայության թվով 18 համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ(մանկապարտեզներ, Բերդի կոմունալ ծառայություն)՝ 340 աշխատատեղով , բյուջետային 4 հիմնարկների(Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տուն, Բերդի Գնել Մեջլումյանի անվան մարզադպրոց, Բերդի երաժշտական և արվեստի դպրոց, Բերդի գրադարան) ՝ 81 , աշխատատեղով:
Համայնքային ծառայությունն առավել որակյալ դարձնելու համար անհրաժեշտ է՝
.Կազմակերպել ավագանու գործունեությունն առավել արդյունավետ՝ ապահովելով բազմակարծության և բացարձակ թափանցիկության աշխատանքային միջավայր:
.Համայնքային աշխատողների պարբերական վերապատրաստումներ՝ փոխանակման և փորձի փոխանակման ծրագրեր:
.Թարմացնել համայնքապետարանի կայքը՝ այն դարձնելով ինտերակտիվ՝ բնակչության հետ կապը դարձնելով առավել արդյունավետ:
.Մշակել հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության եղանակներ՝ նրանց մտավոր ու նյութական միջոցները նպատակաուղղել համայնքի զարգացմանը:
1.1 համայնքային ծառայողներ
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Գյուղատնտեսության առաջատար ճյուղը հացահատիկային կուլտուրաների մշակումն է: Բարեխառն կլիման, լեռնաանտառային և լեռնամարգագետային գոտիները բարենպաստ պայմաններ են ստեղծում խոշոր և մանր եղջերավոր անասնապահության, ինչպես նաև խոզաբուծության զարգացման համար: Համայնքում արտադրվում է կաթ, միս, բուրդ, ձու և մեղր: Վերջին տարիներին աճել է բնակչության հետաքրքրությունը մեղվաբուծության և թռչնաբուծության նկատմամբ: Համայնքի հողատարածքները բարենպաստ են հացահատիկային կուլտուրաների մշակության, խաղողագործության և պտղաբուծության համար:
Հիմնախնդիրներ
.Կանոնակարգել հողերի ընթացիկ հաշվառման և ամենամյա հողային հաշվեկշռի կազմման աշխատանքներ:
.Իրականացնել հողերի ընթացիկ հաշվառում:
.Վերահսկել համայնքային գույքի պահպանման և օգտագործման գործընթացը:
Նախատեսվող ծրագրային միջոցառումներ
.Նոր գյուղտեխնիկայի ձեռքբերում:
.Խաղողի այգիների ընդլայնում և նոր տնկիների տեղադրում:
.Նոր սորտի սերմացու(կարտոֆիլ, հացահատիկ, եգիպտացորեն) ձեռքբերում և անմշակ հողատարածքների մշակում:
.Մաքրման և կաթնամթերքի ընդունման կետերի ստեղծում:
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Համայնքի վարչական տարածքում չկան աղակալված, հողմնահարված, հողատարած, ճահճաչած, ողողված հողեր: Համայնքում գործում է « Հայանտառ » ՊՈԱԿ - ի Արծվաբերդի մասնաճյուղը, որը բնապահպանական կազմակերպություն է: Համայնքի տարածքում գտնվող արոտավայրերի (ենթալպյան գոտի) արդյունավետ օգտագործումը նպաստում է էկոլոգիապես մաքուր անասնապահական մթերքների արտադրության աճին: Հեռագնա արոտավայրերում կան անասունների ջրման կետեր, որոնք գտնվում են սանիտարական բավարար վիճակում:
Համայնքում աղբահանությունն իրականացվում է ԳԱԶ - 53 ինքնաթափի, Ս - 40 կցասայլով տրակտորի և ԶԻԼ - 433362 միջոցով: Նախապես կազմած գրաֆիկի համաձայն համայնքում կատարվում է ամենօրյա աղբահանություն: Համայնքում զգացվում է կանաչապատ տարածքները խնամելու և պահպանելու անհրաժեշտություն:
.Կանաչապատ տարածքների խնամք և պահպանություն:
.Ջրահեռացման համակարգի բարեկարգում, սելավատարների կառուցում:
.Ոռոգման ցանցի իրականացում, և այլն:
ԱՌԵՎՏՈՒՐ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Բերդ համայնքի տարածքում գործում են հասարակական սննդի և առևտրի սրահներ, հանրային սննդի օբեկտներ, բենզինի լցակայաններ, գազի լիցքավորման կետեր:
.Բավարար հսկողություն չի իրականացվում վաճառվող ապրանքների որակի, ժամկետանց ու խոտան ապրանքների վաճառքի արգելման ուղղությամբ:
.Չկա հսկողություն կենցաղային ծառայությունների ոլորտում:
.Կանոնակարգված չէ բացօթյա առևտուրը, բացօթյա հանրային սննդի և բացօթյա կենցաղային ծառայությունների գործունեությունը, շրջիկ առևտրի կետերի միջոցով իրականացվող վաճառքը, ծաղիկների, ձմերուկի, սեխի, գործարանային փաթեթավորմամբ պաղպաղակի, զովացուցիչ ջրերի բացօթյա վաճառքը:
.Առևտրի ծառայությունների ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով առաջարկությունների ներկայացում, այդ թվում՝ առևտրի, հանրային սննդի և սպասարկման ոլորտում գործունեության լրացուցիչ կանոնների և պայմանների մշակում:
.Շաբաթ, կիրակի և տոնական օրերին գյուղատնտեսական արտադրանքի, սպառողական ապրանքների շուկաների, տոնավաճառների կազմակերպում:
.Համայնքի տարբեր մասերում գյուղատնտեսական մթերքների նոր շուկաների կազմակերպում:
.Բացօթյա ապօրինի առևտրի կազմակերպում:
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Համայնքում գործում են 22 հանրակրթական դպրոցներ, 1 ավագ դպրոց, 1 բազմագործառութային քոլեջ: Դպրոցների շենքերը ջեռուցվում են: Նախադպրոցական դաստիարակությունն իրականացվում է 17 մանկապարտեզների միջոցով, որոնք տեղավորված են տիպային շենքերում: Բերդի երաժշտական և արվեստի դպրոցը տեղավորված է նորակառույց տիպային շենքում: Դպրոցում գործում են դաշնամուրի, քանոնի, շվիի, դհոլի, գունանկարի, գծանկարի, կոմպոզիցիայի, քանդակագործության և ասեղնագործության բաժիններ: Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տանը գործում են երգի, պարի, մանկական թատրոնի խմբակներ, ինչպես նաև ժողգործիքների և էստրադային խմբեր: Գրադարանի գրքային ֆոնդը վերջին տարիներին հարստացել է ԿԳՄՍ նախարարությունից, մարզային գրադարանից ստացված գրքերով և անհատական նվիրատվություններով: Քաղաքի Գնել Մեջլումյանի անվան մարզադպրոց հաճախում են 200-250 պատանիներ և աղջիկներ, որոնք մարզվում են բասկետբոլի, վոլեյբոլի, սեղանի թենիսի, ըմբշամարտի, ֆուտբոլի, «ՈՒ-ՇՈՒ» - ի խմբակներում: Մարզադպրոցը սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն է:
Հիմնախնդիրներ և ակնկալվոլ լուծումներ
.Բնակչության մեջ արմատավորված չէ ֆիզիկական կուլտուրան և առողջ ապրելակերպը:
.Բարելավել մշաույթի և սպորտի օջախների նյութատեղնիկական բազան, նպաստել մշակույթի և սպորտի զարգացմանը:
.Ստեղծել բավարար պայմաններ երեխաների և համայնքի բնակչության ֆիզիկական դաստիարակության համար:
ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐ ԵՎ ՏՈՒՐԻԶՄ
Բերդի համայնքապետարանը եղբայրության համաձայնագիր է կնքել Ռումինիայի Ֆոկշան քաղաքի հետ: Նախատեսվում է ընդլայնել քույր և գործընկեր քաղաքների ցանկը, որոնց հետ համագործակցության գերակա ուղղությունները լինելու են տուրիզմի զարգացումը և համատեղ ձեռնարկատիրական ծրագրերը: Անհրաժեշտ է մշակել ծրագրեր նոր գործընկերներ գտնելու և արդյունավետ փոխհամագործակցություն հաստատելու համար՝ հատկապես Բերդ համայնքի ներդրումային դաշտն ընդլայնելու և նոր ֆինանսական միջոցներ ներգրավելու համար:
.Դոնոր կազմակերպությունների մոտ Բերդ համայնքի նկատմամբ հետաքրքրության բացակայություն:
.Արտաքին ներդրողների համար նպաստավոր պայմանների բացակայություն:
.Տեղեկատվության ոչ բավարար ապահովում:
.Բերդ համայնքի պատմությանը, մշակույթին և սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող տեղեկատվության ներկայացում:
.Բերդ համայնքում սեմինարների, կլոր սեղանների և այլ ձևաչափերի հանդիպումների կազմակերպում և անցկացում:
.Բերդ համայնքում օտարերկրյա ներդրումների ներգրավում:
Facebook
Location on Google Maps
YouTube