|
24.11.25
Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է օրենքով
|
|
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը զգուշացնում է. տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է օրենքով: «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ արգելվում է արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում, կաթսայատներում կամ վառարաններում, թափոնների գործածության օբյեկտներում, հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում:Հիշեցում.Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգիրքը սահմանում է՝ արտադրության և սպառման, ինչպես նաև տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում ու դրանց այրման ...
Մանրամասն |
|
|
22.11.25
Մովսես Խորենացի փողոցում միջին բրոնզեդարյան խեցեղեն է հայտնաբերվել
|
|
Բերդ քաղաքի Մովսես Խորենացի փողոցում ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելու ընթացքում միջին բրոնզեդարյան խեցեղեն է հայտնաբերվել. գտածոները շուրջ 4000 տարվա պատմություն ունեն:_____ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը նշել է, որ գտածոների հայտնաբերման հատվածում միջին բրոնզեդարյան շրջափուլի հիմնահողային դամբարան է բացվել:______Օրեր առաջ ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելիս՝ շինարարները խեցեղեն են գտել և անմիջապես տեղեկացրել «Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանին: Նա ...
Մանրամասն |
|
|
18.11.25
Համայնքապետարան են այցելել Հայաստանում ԵՄ առաքելության Իջևանի գրասենյակի դիտորդները
|
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, համայնքապետարան են այցելել Հայաստանում ԵՄ առաքելության (ՀԵՄԱ) Իջևանի գրասենյակի դիտորդները՝ դիտորդական խմբի ղեկավար Ռոջեր Բրանդինի գլխավորությամբ: Համայնքապետարանում կայացել է աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սևակ Բադալյանը, ավագանու անդամներ, սահմանամերձ բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքապետարանի այլ ներկայացուցիչներ: Դիտորդները ներկայացրել են Հայաստանում ԵՄ առաքելության կառուցվածքը, գործունեությունն ու նպատակները: Ներկաներն անվտանգային խնդիրներին առնչվող մի շարք հարցեր են ուղղել դիտորդներին:
|
|
|
17.11.25
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ
|
|
Սիրելի՛ ուսանողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Այս տոնը հրաշալի հնարավորություն է՝ մեկ անգամ ևս ընդգծելու գիտելիքի, կրթության և երիտասարդության դերակատարումը համայնքի զարգացման, հասարակության նորարարական մտածողության ձևավորման գործում: Դուք այն սերունդն եք, որը կառուցում է մեր համայնքի և պետության ապագան: Դու՛ք եք նոր գաղափարների ու առաջընթացի իրական կրողները։ Ձեր այսօրվա ձեռքբերումներն են, որ վաղը ձևավորելու են մեր համայնքի տնտեսական, սոցիալական և մշակութային նոր դիմագիծը: Մաղթում եմ ձեզ նպատակասլացություն, հետևողականություն, անսպառ եռանդ, ստեղծարար միտք, հաջողություններ և ձեռքբերումներ: Թող ձեր յուրաքանչյուր գաղափար դառնա ...
Մանրամասն |
|
|
13.11.25
Համայնքի ղեկավարի կողմից շնորհակալագրեր են տրվել ՏԻՄ-երի զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած գործիչներին
|
|
Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը շնորհակալագրեր է հանձնել համայնքային կառավարման համակարգի զարգացման և կայացման գործում նշանակալի ներդրում ունեցած գործիչներին, պաշտոնատար անձանց:____Տեղական ինքնակառավարման համակարգում գյուղապետի/ վարչական ղեկավարի պաշտոնում տասը և ավելի տարիների բարեխիղճ, արդյունավետ և նվիրված աշխատանքի համար շնորհակալագրի են արժանացել՝Սամվել Սաղոյանը(Չինարի)Լորիս Միրզոյանը(Այգեձոր)Սասուն Սաֆարյանը(Այգեձոր)Վոլոդյա Ուզունյանը(Արծվաբերդ)Գոռ Աբրահամյանը(Նորաշեն)Արթուր Սիմոնյանը(Նորաշեն)Կամո Չոբանյանը(Վերին Կարմիրաղբյուր)Արթուր Ղազարյանը(Վերին Ծաղկավան)Արամ Դանիելյանը(Իծաքար)Մանվել Կամենդատյանը(Ներքին Կարմիրաղբյուր)Մելիք Մանուչարյանը(Վարագավան)Կարեն ...
Մանրամասն |
|
|
13.11.25
Տեղական ինքնակառավարման օրը՝ Բերդ համայնքում
|
|
Տեղական ինքնակառավարման համակարգում տասը և ավելի տարիների բարեխիղճ, օրինակելի աշխատանքի, համայնքային ծառայության մեջ ցուցաբերած բարձր պատասխանատվության ու նվիրումի համար համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի կողմից շնորհակալագրերի են արժանացել Բերդի համայնքապետարանի աշխատակիցներ.Դավիթ ԹումանյանըԱննա ՆավասարդյանըՄանվել ԳևորգյանըԼիանա ՄաթևոսյանըՆելլի ՕհանյանըՏաթևիկ ԹումանյանըԱնուշ ԳրիգորյանըՎահրամ ԶարգարյանըԱնիկ ՀարությունյանըԶիրավարդ ԱյդինյանըՍամվել ՆավասարդյանըԱրտակ Մխիթարյանը(Նորաշեն, «Բերդի կոմունալ ծառայութուն» ՀՈԱԿ)Թագուհի Հայրապետյանը(«Բերդի կոմունալ ծառայութուն» ՀՈԱԿ)Վարդուշ Գինովյանը(«Բերդի կոմունալ ծառայութուն» ՀՈԱԿ)Արմինե Չոբանյանը(Նորաշեն)Գոհար Հակոբյանը(Չինչին)Մուշեղ ...
Մանրամասն |
|
|
12.11.25
Կայանալու է հանրային լսում
|
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ նոյեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին, Բերդի համայնքապետարանի ավագանու նիստերի դահլիճում տեղի կունենա «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից նախատեսվող Տավուշի մարզի Բերդ համայնքում երկհարկանի դիահերձարանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am): Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |