Քաղաքացիների սպասարկման գրասենյակի նպատակն է ՙմեկ պատուհան, մեկ կանգառ՚ սկզբունքի համաձայն քաղաքացիներին բարձրորակ ծառայությունների մատուցումը, տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետության, թափանցիկության և հասանելիության բարձրացումը, քաղաքացու և քաղաքապետարանի միջև առավել մատչելի և դյուրին հաղորդակցության ապահովումը: Բերդի քաղաքացիների սպասարկման գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության(GIZ) կողմից իրականացվող ՙՀամայնքների զարգացում Հարավային Կովկասում՚ ծրագրի շրջանակներում Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համատեղ աջակցությամբ:
Քաղաքացիների սպասարկման գրասենյակի գործունեությունը ժամանակակից մեթոդներով և տեխնոլոգիաներով իրականացնելու նպատակով համայմնքապետարանում ներդրվել և շահագործվում է Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը (ՀԿՏՀ): ՀԿՏՀ-ը նպաստում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, դրանք քաղաքացիներին առավել հասանելի և մատչելի դարձնելուն, համայնքային բյուջեների և սեփականության առավել արդյունավետ կառավարմանը, քաղաքացիների կողմից ՏԻՄ գործունեության վերահսկմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
www.berdcity.am կայքից ՀԿՏՀ համակարգի միջոցով կարող եք.
Հասցե` ՀՀ, Ք. Բերդ, Լևոն Բեկի 5
Էլ. փոստ` berd.tavush@mta.gov.am
Կայք` www.berdcity.am
Հեռ.`(0267) 2-49-59
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Ընդմիջման ժամեր` 13:00-14:00
Աշխատանքային օրեր` երկուշաբթի-ուրբաթ
Հանգստյան օրեր` շաբաթ և կիրակի
Բերդի քաղաքացիների սպասարկման
գրասենյակի թեժ գծին կարող եք զանգահարել
ցանկացած հարցերի և խնդիրների դեպքում:
Թեժ գիծ` 0(267)23779
Facebook
Location on Google Maps
YouTube