Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով,ՀՀ հողային օրենսգրքի 61, 67-70-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 22-28-րդ կետերով, հաշվի առնելով, որ նշված հողատարածքն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,չի սահմանափակում այլ անձանց իրավունքները չի հակասում քաղաքաշինական նորմերին,չի առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 04.07.2025 թվականի 95-Ա որոշումը, որոշում եմ՝
1.Հաստատել՝ 13.11.2025թ. կայացրած մրցույթի արդյունքները /արձանագրություն թիվ 1 և 2/, Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող 0.29438 հա մակերեսով, 11-054-0388-0041 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը՝ 12600/տասներկու հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով, 25 (քսանհինգ) տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել Տավուշի մարզ, Բերդ համայնք, Պառավաքար գյուղ, 2 փողոց, 11 տուն հասցեի բնակիչ Լևոն Սուրիկի Վահանյանին, գյուղատնտեսական գործունեություն(անասնապահություն) իրականացնելու նպատակով:
2.Վարձակալի հետ օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
3.Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Լևոն Սուրիկի Վահանյանի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լևոն Սուրիկի Վահանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: