Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 646-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 մարտի 2024 թվականի N 646-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ, ԿՈՄՈՒՆԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ 0.00255 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ, 67-րդ հոդվածներով և ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին,,  թիվ 714-Ն որոշման 5-րդ գլխի դրույթներով, հաշվի առնելով, որ նշված հողատարածքն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 19.05.2023թ. թիվ 103-Ա որոշումը, ինչպես նաև 28.03.2024թ. տեղի ունեցած աճուրդի ժամանակ կազմված թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները, որոշում եմ`

1.Հաստատել՝ 28.03.2024թ. կայացած աճուրդի արդյունքները /արձանագրություն թիվ 1 և թիվ 2/, Տավուշի մարզի, Բերդ համայնքի, քաղաք Բերդ,Հայկ Նահապետի փողոց, 5/4 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող էներգետիկայի,տրանսպորտի,կապի,կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության՝ 11-002-0124-0026 ծածկագրով, 0.00255 հա մակերեսով հողամասը՝ 84000 /ութսունչորս հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարելու համար:

2.Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Բերդ քաղաքի բնակիչ Վասիլ Բարիսի Չոբանյանին  օտարել Տավուշի մարզի, Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող էներգետիկայի,տրանսպորտի,կապի,կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողամասերից 0.00255 հա մակերեսով հողամասը, ընհանուր՝ 84 000 /ութսունչորս հազար/ ՀՀ դրամ արժեքով:

3.Գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր, սեփականության իրավունքի պետական գրանցումը իրականացնել գնորդի հաշվին:

4.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գոույքի կառավարման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:

5.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 17

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner