Ղեկավարվելով <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ և 30-րդ մասերով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064 որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծի փոփոխության վերաբերյալ 21.04.2025թ. N 2/փ-132 դրական եզրակացությունը, Բերդ համայնքի ավագանու 19 մայիսի 2025 թվականի N 68-Ա որոշումը, որոշում եմ՝
1. Ֆիզիկական անձ՝ Մարուսյա Բարոյի Մելքումյանի, Կարեն Ռուբիկի Դարբինյանի, Մարինե Ռուբիկի Դարբինյանի, Կարինե Ռուբիկի Դարբինյանի, Ռուբիկ Ավետի Դարբինյանի սեփականություն հանդիսացող, Չինչին գյուղի վարչական տարածքում գտնվող, 0.8482 հա մակերեսով՝ 11-052-0164-0001 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխել որպես բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի:
2.<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: