Այսօր: Շաբաթ, 1 Հոկտեմբերի 2022թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 6
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

27 հուլիսի 2021 թվականի N 6

Իրազեկման հանդիպում՝ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակում

ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակում հուլիսի 27-ին, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարին են ներկայացվել ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի նպատակը, հիմնական դրույթները, մեթոդաբանության միջազգային փորձը և ակնկալվող արդյունքները:

Քննարկվել են համագործակության հնարավորություններն ու հեռանկարները:

Այնուհետև կայացել է իրազեկման հանդիպում, որին մասնակցել են ներկայացուցիչներ Տավուշի մարզպետարանից, Բերդի համայնքապետարանից, Բերդ համայնքի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ, Բերդ համայնքի ավագանու անդամներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, գործարարներ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ծրագրի նպատակներին ու առանձնահատկություններին:

Մասնավորապես, ծրագրի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ այն փորձնական կարգով իրականացվում է Լոռու և Տավուշի մարզերում՝ որպես Եվրոպական միության «LEADER»/ համայնքի կողմից առաջնորդվող տեղական զարգացման(ՀԱՏԶ) հայեցակարգի մաս և նպատակ է հետապնդում տեղացի դերակատարներին ու բնակչությանն ակտիվորեն ներգրավել զարգացմանգործընթացներում, ստեղծել տեղական զարգացմանն օժանդակող ենթակառուցվածքներ և բարելավել համապատասխան նախարարությունների ու մարմինների կարողություններն՝ ի նպաստ Հայաստանում ՀԱՏԶ մոտեցման հաջող իրականացմանը և կայունության ապահովմանը:



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner