Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, ՀՀ Կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով,, հաշվի առնելով, որ նշված կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, Այգեձոր գյուղ, 5-րդ փողոց, 13 հասցեում գտնվող, Սարո Կարապետի Չատյանին և Վարսիկ Արտեմի Մակինյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ իրականացված 11,25 ք.մ մակերեսով ներքին չափերով և արտաքին չափերով շինությունը ճանաչել օրինական, բնակելի նշանակության շինություն՝ պարիպ (վկայական N 05062024-11-0055):
2.Պարտավորեցնել Սարո Կարապետի Չատյանին և Վարսիկ Արտեմի Մակինյանին տեղական բյուջե մուծել 3618/երեք հազար վեց հարյուր տասնութ/ ՀՀ դրամ՝ պարսպի համար:
3. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: