Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. N 117-Ն օրենքով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 36/2024 վկայագիրը՝ տրված 12.07.2024թ.-ին, ՀՀ «Երևան» նոտարական տարածքի նոտարի կողմից, և հաշվի առնելով 29.07.2024թ. կազմված չափագրման արդյունքները, որոշում եմ՝
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Այգեձոր, 8 փողոց, 1 նրբանցք, 6 բնակելի տուն հասցեում գտնվող բնակելի տունը՝ 39.18ք.մ մակերեսով, կառուցված 1978թ. և օրինական հատկացված 11-010-0061-0001 ծածկագրով, 0.09217 հա մակերեսով տնամերձ հողամասը ճանաչել Սահակ Աշոտի Ապրեսյանի ծնված 25.02.1984թ. սեփականությունը:
Ընդունել ի գիտություն, որ`
1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,
3)․ շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Սահակ Աշոտի Ապրեսյանի կողմից:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: