Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-469-րդ հոդվածներով, 606-րդ հոդվածի դրույթներով, հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 37-րդ հոդվածի 1-ին մասով, Բերդ համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող, Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Տավուշ 1-ին փողոց 31 հասցեում գտնվող վարչական շենքի 1-ին հարկի N12 սենյակը՝ 32.2 ք.մ, ընդհանուր՝ 32.2 ք.մ մակերեսով, առանց մրցույթի, ամսական 32 200 /երեսուներկու հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ հաշվարկով, տարեկան՝ 386 400/ երեք հարյուր ութսունվեց հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով, 5 տարի ժամկետով տրամադրել <<ԴԱՐՄԱՆ ՀԵՐԲԱԼ>> ՍՊԸ-ին՝ որպես պահեստ օգտագործելու նպատակով:
2. Ուժը կորցրած ճանաչել Բերդ համայնքի ավագանու 18 հոկտեմբերի 2023թվականի N191-Ա որոշումը
3.Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |