Այսօր: Շաբաթ, 1 Հոկտեմբերի 2022թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 2
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

04 մայիսի 2021 թվականի N 2

Ծրագրի ընտրության հանրային քննարկում

ՀՀ  տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում  այսօր՝ մայիսի 4-ին, Մովսեսի մշակույթի տանը տեղի է ունեցել ծրագրի ընտրության հանրային քննարկում:

Հանրային քննարկմանը ներկա են եղել  Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հաստատությունների օժանդակության բաժնի պետ Արամ Գրիգորյանը, փորձաքննության խմբի ղեկավար Ռուբեն Թերզյանը,  ուսուցման մասնագետ Հարություն Չոբանյանը, փորձաքննության ինժեներ Համազասպ Մարտիրոսյանը, ՀՀ Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ  Գուրգեն Հարությունյանը, Մովսես բնակավայրի վարչական ղեկավար Արտակ Պապյանը, Մովսեսի բնակիչներ:  

Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը ներկայացրել է համայնքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով  իրականացված ծրագրերը:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հաստատությունների օժանդակության բաժնի պետ Արամ Գրիգորյանը համառոտ անդրադարձ է կատարել  հիմնադրամի պատմությանը, իրականացվող աշխատանքների ուղղություններին: 

Բնակիչների քվեարկության արդյունքում ընտրվել է  «Մովսես բնակավայրի ջրամատակարարման համակարգի ընդլայնում, պոմպակայանի և մղման խողովակաշարի կառուցում, ՕՋԿ վերանորոգում»  ծրագիրը:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի փորձաքննության խմբի ղեկավար Ռուբեն Թերզյանը մանրամասներ է ներկայացրել  իրականացվելիք ծրագրի մասին:

Այնուհետև տեղի է ունեցել ծրագրի կառավարման կոմիտեի անդամների ընտրություն:  

Ծրագիրը  կիրականացվի  ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և Բերդի համայքնապետարանի ֆինանսական մասնակցությամբ:



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner