Այսօր: Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 107
 

Զեկ. ՄԱՐՏԻՆ ԱՊՐԵՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2022Թ․ ԹԻՎ 30-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՆՈՐ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով, որ ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում 24․10․2024թ․ կատարվել են փոփոխություններ սոցիալական պաշտպանության, ծառայությունների տրամադրման և կարիքավոր ընտանիքների աջակցության բնագավառում, անհրաժեշտություն է առաջացել սահմանել ընտանիքների կարիքավորության նոր չափորոշիչներ և կարգ։
Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով․

Համայնքի ավագանին որոշում է.

1.Սահմանել Բերդ համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու նոր չափորոշիչները և կարգը՝ համաձայն հավելվածների:
2.Ուժը կորցրած ճանաչել Բերդ համայնքի ավագանու 13.12.2022թ․ «Բերդ համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 30-Ն որոշումը։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(31.58 Կբ)
(21.37 Կբ)
(18.85 Կբ)
(199.00 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner