Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 01-ի N 419-Ն որոշման և հիմք ընդունելով <<Ռոբերտ Առուստամյան>> անհատ ձեռնարկատիրոջ (մուտք՝ 2025 թվականի հունվարի 10-ի N 46/Դ/25) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.<<Ռոբերտ Առուստամյան>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Բերդ համայնքի, գ. Վարագավան 1 փողոցի, տուն 2 հասցեում գտնվող 36 քառակուսի մետր սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 08 կցվում է):
2.<<Ռոբերտ Առուստամյան>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 24000 (քսանչորս հազար) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Ռոբերտ Առուստամյան>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: