Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 01-ի N 419-Ն որոշման և հիմք ընդունելով <<Վահագն Պապյան>> անհատ ձեռնարկատիրոջ (մուտք՝ 2025 թվականի հունվարի 07-ի N 1159/Դ/25) դիմում-հայտը
որոշում եմ`
1.Անհատ ձեռնարկատեր Վահագն Պապյանին տալ 2025 թվականի ընթացքում Բերդ համայնքի, Բերդ քաղաքի, Մաշտոցի փողոցի թիվ 24/2Ա հասցեում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվություն (Թույլտվություն N 171 կցվում է):
2.Անհատ ձեռնարկատեր Վահագն Պապյանը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 25000 (քսանհինգ հազար) դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Վահագն Պապյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: