Այսօր: Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 սեպտեմբերի 2024 թ.

ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, ՀՀ Կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով, հաշվի առնելով, որ նշված կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 26 հունիսի 2024 թվականի N 365-Ա որոշումը      որոշում եմ՝

1.Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաք, Մ. Մաշտոցի փողոց, 13/3  հասցեում գտնվող,  23.32 ք.մ մակերեսով արտաքին չափերով և 20.53 ք.մ մակերեսով ներքին չափերով ավտոտնակը, 39 015 /երեսունինը հազար տասնհինգ/ ՀՀ դրամ արժեքով և դրա պահպանման ու սպասարկման համար 0.00379 հա մակերեսով հողամասը՝ 109 437 /մեկ հարյուր ինը հազար չորս հարյուր երեսունյոթ/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Վաչիկ Սերյոժայի Նազինյանին:

2.Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Վաչիկ Սերյոժայի Նազինյանի կողմից:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վաչիկ Սերյոժայի Նազինյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից:

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հերմինե Մելիքյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner