Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ, 67-րդ հոդվածներով և ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին,, թիվ 714-Ն որոշման 5-րդ գլխի դրույթներով, հաշվի առնելով, որ նշված հողատարածքն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 22.01.2024թ. թիվ 262-Ա որոշումը, ինչպես նաև 25.07.2024թ. տեղի ունեցած աճուրդի ժամանակ կազմված թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները, որոշում եմ`
1.Հաստատել՝ 25.07.2024թ. կայացած աճուրդի արդյունքները /արձանագրություն թիվ 1 և թիվ 2/, Տավուշի մարզ, համայնք Բերդ, գյուղ Վարագավան, 8 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման, և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ 11-060-0120-0017 ծածկագրով, 0.49124 հա մակերեսով հողամասը՝ 388500 /երեք հարյուր ութսունութ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ արժեքով օտարելու համար:
2.Երևան քաղաքի բնակիչ Ինեսսա Արմենի Սիմոնյանին օտարել Տավուշի մարզի, Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման, և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողմասերից 0.49124 հա մակերեսով հողամասը, ընհանուր՝ 388500 /երեք հարյուր ութսունութ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ արժեքով:
3.Գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր, սեփականության իրավունքի պետական գրանցումը իրականացնել գնորդի հաշվին:
4.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գոույքի կառավարման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: