Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 19-ի թիվ 87-Ա որոշման մեջ կատարել հետևյալ ուղղումը՝
1) Ավագանու որոշման առաջին կետում կատարել ուղղում՝ հեռացնել <<լցակույտի և ավելացված հողի պահեստավորման համար>> բառերը:
Որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1. Տալ համաձայնություն 25 տարի ժամկետով,վարձակալությամբ տրամադրելու Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Վերին Կարմիր Աղբյուր գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 11-061-0103-0145 ծածկագրով, 0.55762 հա մակերեսով արոտավայրը:
2. Սահմանել 0.55762 հա մակերեսով արոտավայրի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 18 000 /տասնութ հազար/ՀՀ դրամ:
3. Վարձակալության պայմանագիրը կնքել՝ պայմանով՝ 5 /հինգ/ տարի հետո վարձավճարի փոփոխության հնարավորության համաձայնության չգալու դեպքում՝ պայմանագիրը լուծարել: