Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Կառավարության 2001թ.ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման,կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ մասով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդմածի 1 մասի 8 րդ կետով և հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշում եմ
1.Քանի որ նշված հողամասը, որպես առանձին միավոր հնարավոր չէ օտարել, հիմք ընդունելով Արայիկ Արմենի Պողոսյանի դիմումը՝ տալ համաձայնություն Բերդ համայնքի, Տավուշ գյուղի վարչական սահմաններում գտնվող Արայիկ Արմենի Պողոսյանի սեփականություն հանդիսացող Տավուշի մարզ, Բերդ համայնք, Տավուշ գյուղում գտնվող 11-030-0191-0007 ծածկագրով, 0.3242 հա մակերեսով գյուղատնտեսական խաղողի այգի հողամասին՝ ընդլայնման նպատակով, 11-030-0191-0053 ծածկագրով, 0.28575 հա մակերեսով գյողատնտեսական նշանակության խոտհարքը՝ 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Արայիկ Արմենի Պողոսյանին:
2.Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: