Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 619-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հուլիսի 2022 թվականի N 619-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՆԱՐԳԻԶ ԻՎԱՆԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ, ԱՐՏՈՒՇ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ, ԱՐԹՈՒՐ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ, ԱՆՆԱ ՎԱՐԴԱՆԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԵՎ ՆԱՆԵ ՎԱՐԴԱՆԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008 թ. N 117-Ն օրենքով և հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 5731, թիվ 5732, թիվ 5733, թիվ 5734 և թիվ 5735 վկայագրերը՝ տրված 18.06.2022թ.-ին,  հաշվի առնելով 28.10.2014 թ. կազմված չափագրման արդյունքները, որոշում եմ՝ 

1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաք, Գ.Նժդեհի փողոց, 59 տուն հասցեում գտնվող բնակելի տունը՝ 54,69 ք.մ ընդհանուր մակերեսով, կառուցված 1970թ. և օրինական հատկացված 11-002-0140-0009 ծածկագրով, 0.05 հա մակերեսով տնամերձ հողամասին կից 0.0018 հա մակերեսով տնամերձ հողամասը ճանաչել Նարգիզ Իվանի Թումանյանի՝ ծնված 23.10.1949թ., Արտուշ Սերյոժայի Թումանյանի՝ ծնված 01.07.1966թ., Արթուր Սերյոժայի Թումանյանի՝ ծնված 23.12.1967թ., Աննա Վարդանի Թումանյանի՝ ծնված 19.07.1995թ., և Նանե Վարդանի Թումանյանի՝ ծնված 11.02.1998թ. ընդհանուր բաժնային սեփականությունը:

Ընդունել ի գիտություն, որ`
1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.

3) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

2.Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Նարգիզ Իվանի Թումանյանի կողմից:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ՀՈՎՍԵՓՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 24

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner